ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
01.07.2014 | 00:01

«Օրհնված ես դու, մեր հայրերի Տե՛ր Աստված, օրհնված է քո սուրբ անունը և փառավորված հավիտյան, թող քեզ փառաբանեն երկինքը և քո բոլոր արարածները։ Դո՛ւ ստեղծեցիր Ադամին և նրան օգնական տվիր Եվային, նրա կնոջը որպես զորավիգ տվիր նրան. նրանցից եղան մարդկանց բոլոր զավակները, դո՛ւ ասացիր, թե՝ «Լավ չէ, որ մարդ լինի մենակ, նրա համար իրեն նման օգնական ստեղծենք»։ Այժմ, Տե՛ր, այս քրոջս առնում եմ ոչ թե պոռնկության համար, այլ արդարությամբ, որպես կին։


Տոբիթ 8. 7-9

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ